07 06 2019

Մեկ ամսվա ընթացքում բենզինը թանկացել է 20 դրամով․ «Ժողովուրդ»

Մեկ ամսվա ընթացքում բենզինը թանկացել է 20 դրամով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանում բենզինի գինը շարու­նակում է բարձրանալ: Այս մասին են վկայում նաև պաշտոնական տվյալնե­րը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա մայիսին, ապրիլի համե­մատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 2.7 և դիզելային վառելիքի՝ 3.1 տոկոս գնաճ:

Ի դեպ, այսօր մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը հան­րապետության բենզալցակայաններում վաճառվում է 430 դրամով, իսկ պրեմիումը՝ 450 դրամով: Մինչդեռ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ապրիլին ունեցել է 410 դրամ արժեք: Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում այն թանկացել է 20 դրամով:

 Նկատենք, որ միայն դի­զելային վառելիքը այս մայիսին, նա­խորդ տարվա դեկտեմբերի համեմատ, թանկացել է 1.9 տոկոսով: Մյուս կող­մից՝ դիզելային վառելիքի այս թանկացումը բացասաբար կանդրադառնա գյուղատնտեսության վրա, քանի որ, ինչպես հայտնի է, այն ավելի շատ կի­րառվում է հողագործական աշխա­տանքների ժամանակ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ