05 06 2019

Որտեղ և ինչպես է վարչապետն անցկացրել իր արձակուրդը ․ «Հրապարակ»

Որտեղ և ինչպես է վարչապետն անցկացրել իր արձակուրդը ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վարչապետը վերադարձել է և ակտիվ աշխատում է»,- ասաց վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Իսկ ե՞րբ եք մեկնելու Սանկտ Պետերբուրգ` միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու։ «Հունիսի 6-ին»: Նույն օ՞րն է տեղի ունենալու Պուտին-Փաշինյան հանդիպումը։ «Երբ պաշտոնապես հաստատվի, կհաղորդենք այդ մասին»: Հաստատ տեղի ունենալու է, այնպես չէ՞։ «Կհաստատվի, կասենք»:

Ի դեպ, վարչապետն իր կարճատև հանգիստն անցկացրել է Ենոքավանում գտնվող «Ապագա ռեզորտ» համալիրում, որը պատկանում է ՔՈ կուսակցության ռեյտինգային թեկնածու, «Ապագա տուր» ՍՊԸ տնօրեն Արտակ Չիբուխչյանին: Ինչո՞վ բացատրել այդ նախընտրությունը՝ հարցրինք պարոն Կարապետյանին։ «Դա վարչապետի ցանկությունն էր, ինքն էր որոշել այնտեղ հանգստանալ»: Ի դեպ, հիշենք, որ արմատներով Նիկոլ Փաշինյանը եւս Ենոքավանից է: Նրա ծննդյան օրը բավականին էկզոտիկ, շենշող է կազմակերպվել, հատուկ վրաններ են եղել, այլ և այլ «պրելեստներ»։ Ենոքավանում կառուցվում է աշխարհում ամենաերկար` 2680 մ Զիփլայնը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ