31 05 2019

ՄԻՊ-ը միջամտել է «Ժողովուրդ» թերթի դեմ քրգործին․ «Ժողովուրդ»

ՄԻՊ-ը միջամտել է «Ժողովուրդ» թերթի դեմ քրգործին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է . ««Ժողովուրդ» օրաթերթը մարտ ամսին հրապարակել էր մարտի 1-ի քրեական գործով որպես վկա հարցաքննված նախկին պաշտոնյաներից մի քանիսի ցուցմունքներն այն բանից հետո, երբ ՀՔԾ-ն այս քրեական գործով նախաքննության ավարտ հայտարարեց ու նյութերը ծանոթանալու համար տրամադրեց կողմերին:

Դրանից հետո, ինչպես հայտնի է, այս տարվա մարտի 16-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ «Ժողովուրդ» օրաթերթում նախաքննական տվյալները հրապարակելու առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հանցագործության հատկանիշներով:

ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանը, մեր հարցմանն ի պատասխան, ասել է, թե ՀՔԾ-ում քրեական գործ հարուցելուց հետո ինքն անհապաղ միջամտել է, քանի որ դրա համար հիմք է ծառայել լրատվամիջոցի կողմից նախաքննության գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման փաստը: «Սա այն պարագայում, երբ այդ ցուցմունքների` որպես ոչ հանրամատչելի տեղեկության պաշտպանվածությունն արդեն իսկ խախտվել է այն մասով, որ դրանք երրորդ անձը լրատվամիջոցին արդեն հասանելի էր դարձրել»,- նշել է Թաթոյանը:

Միաժամանակ նա պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ է ուղարկել ՀՔԾ եւ ՀՀ գլխավոր դատախազություն: «ՀՔԾ-ից արդեն իսկ ստացվել են հավաստիացումներ եւ պարզաբանումներ այն մասին, որ քրեական վարույթը նպատակ չունի հետապնդման ենթարկել լրագրողին իր մասնագիտական աշխատանքի համար կամ լրատվամիջոցի գործունեության վերաբերյալ իրականացնել այլ միջամտություն: Հարկ եմ համարում հատուկ նշել, որ այս գործը կշարունակի գտնվել իմ ուշադրության ներքո` կարեւորելով լրագրողական պաշտպանված աշխատանք»,-ասել է ՄԻՊ-ը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ