««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից այս տարվա հունվարից սկսած մինչև մայիս ամիսն արտաքսվել են շուրջ 250 հայ: Եվս 160 հայի Գերմանիան պատրաստվում է արտաքսել:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մասսայական «դեպորտները» գերմանական իշխանությունները պատճառաբանում են նրանով, թե ձեր երկրում հեղափոխություն է եղել, դուք դա էիք ցանկանում, հիմա գնացեք և ապրեք այնտեղ: Իսկ մի շարք հայեր, որոնք իրենց ապագան կապում էին հենց Գերմանիայի հետ, բայց նախորդ տարի ակտիվ սատարում էին Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ դեսպանատների դիմաց, կոկորդ պատռելով, այսօր արդեն փոշմանել են: Իրադարձությունների նման զարգացում իրենք չէին նախատեսել: Ավելին՝ հանգիստ իրենց տեղները եվրոպաներում նստած մեր հայրենակիցների նկատմամբ վարվում են բավական կոշտ: Անգամ դեպք է եղել, երբ մի ամբողջ փողոց են փակել ոստիկանական աշխատակիցները հայ ընտանիքին բռնի ուժով տնից դուրս հանելու և արտաքսելու համար:
Ընդ որում՝ նույնիսկ այնպիսի ընտանիքներ են տուժել ստեղծված իրավիճակից, որոնք հայտնվել են Գերմանիայում բուժման նպատակով կամ անբուժելի հիվանդություններով:
Ավելին՝ պարզվում է՝ իրավիճակը պայթյունավտանգ է ոչ միայն Գերմանիայում, այլև Բելգիայում քաղաքացիություն չունեցող հայերի համար: Բելգիայում տեղի ունեցած վերջին ընտրությունների ժամանակ հաղթանակ է տարել տեղի նիդերլանդական թևը, որոնք իրենց ծրագրում որդեգրել են խիստ միջոցների դիմել համապատասխան փաստաթղթեր չունեցող փախստականների նկատմամբ: Տեղի հայերը ամեն պահի սպասում են, որ արտաքսումների ալիք կբարձրանա նաև Բելգիայում: Հատկանշական է, որ մուսուլմանների նկատմամբ վերջիններս ավելի բարեհաճ են»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը