30 05 2019

Ինչպե՞ս Երևանը զիջեց դիրքերը․ «168 Ժամ»

Ինչպե՞ս Երևանը զիջեց դիրքերը․ «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Կարծում եմ՝ Հայաստանին այլ երաշխիքներ պետք չեն եկել, պարզապես այս իրավիճակը կառույցում չէր կարող անվերջ ձգվել՝ հանգեցնելով ավելի լուրջ խնդիրների գործընկեր երկրների հետ: Ակնհայտ է, որ նման փուլ եւս կարող էր լինել: Այդ հանգամանքը եւս իր դերակատարությունն ունեցավ: Հայկական կողմը չէր կարող հաշվի չառնել հայ-ռուսական ռազմատեխնիկական եւ պաշտպանական ոլորտում համագործակցությունը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին:

Իր հերթին Ալեքսեյ Մալաշենկոն ասել է, որ ձեւավորված կոնսենսուսը, իհարկե, ուրախալի է, սակայն մինչ այդ ծավալված տարաձայնությունները ցույց տվեցին մի շարք բացեր, որոնց ուղղությամբ պետք է աշխատել:

Նրա խոսքով՝ Զասի այցը Հայաստան ցույց է տալիս, որ տարաձայնություններն այս հարցի շուրջ ավարտվել են: «Ռուսաստանը, ըստ էության, հարցը թողեց անլուծելի այնքան ժամանակ, մինչեւ հայկական կողմը զիջի իր դիրքերը, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանը միայնակ երկար չի դիմակայելու ստեղծված իրավիճակին»,- ասել է նա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ