«Փաստ»-ը գրում է․ «Դեռևս անցյալ տարեվերջին լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի և իր եղբոր նկատմամբ։ Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված էր ՆԳՆ կայքի հետախուզման մեջ գտնվողների բաժնում:
«Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը նաև ազատվել է աշխատանքից: Ըստ այդմ, հարցում էինք ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով նշել, թե որքանով են իրականությանը համապատասախանում տեղեկություններն այն մասին, որ Սարկիսովը ազատվել է գլխավոր հյուպատոսի պաշտոնից: ԱԳՆ-ից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ի պատասխան ՀՀ ԱԳՆ ուղղված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ «Փաստ» օրաթերթի տեղեկությունն առ այն, որ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, չի համապատասխանում իրականությանը։ Ներկայումս Նիկոլայ Սարկիսովը հանդիսանում է ՀՀ գլխավոր հյուպատոսը Ֆրանսիայի Լիոն քաղաքում»: Սակայն բանն այն է, որ մենք ստացել էինք տեղեկություններ, որ Ուկրաինայի ոստիկանության խնդրանքով՝ հետախուզման շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության ազգային ոստիկանությունը հարցում էր ուղարկել Լիոնում ՀՀ հյուպատոսարան, որտեղից տեղեկացրել են, թե Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և այլևս գլխավոր հյուպատոսը չէ, իսկ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը