29 05 2019

«Վարչապետի մակարդակով կհաղթեմ». ներիշխանական հակասություններ․ «Հրապարակ»

«Վարչապետի մակարդակով կհաղթեմ». ներիշխանական հակասություններ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ վերջերս լարվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները․ Ավինյանը կտրականապես դեմ է Թորոսյանի կողմից շրջանառվող հակածխախոտային օրենքի նախագծին եւ ուզում է շրջանառությունից հանել՝ ուղարկելով լրամշակման:

Թորոսյանը նախարարությունում ասել է, որ Ավինյանը հակապետական արարք է թույլ տալիս՝ սպասարկելով ծխախոտ արտադրողների եւ «նարգիլե բարերի» սեփականատերերի շահը: Նաեւ նշել է, որ ինքը վարչապետի մակարդակով կբարձրացնի հարցը եւ կհաղթի Ավինյանին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ