««Փաստ» թերթի տեղեկություններով՝ բավական լարված ու անհասկանալի վիճակ է ստեղծվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Բանն այն է, որ Հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը սկզբունքորեն հրաժարվում է անցնել Հայաստանի հանրային հեռոատառադիոընկերության խորհրդի «թրի տակով»: Ինչպես խոսում են հեռուստաընկերությունում, նա, այսպես ասած, «պրիզնատ չի գալիս» ոչ խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, ոչ էլ վերջինիս խորհրդական Տիգրան Պասկևիչյանին:
Գրիգորյանը, մեր աղբյուրների հաղորդմամբ, պնդում է, որ, մեղմ ասած, ոչ մի խնդիր չունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ուստի իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն որոշումներ կայացնել, թեպետ, օրենսդրության համաձայն, Հանրային հեռուստաընկերության ղեկավար մարմինը հենց հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը