25 05 2021

Հանրային հեռուստաընկերությունն ու Հանրային ռադիոն հրաժարվել են լուսաբանել «Հայաստան» դաշինքի ասուլիսը. Արամ Վարդևանյան

Հանրային հեռուստաընկերությունն ու Հանրային ռադիոն հրաժարվել են լուսաբանել «Հայաստան» դաշինքի ասուլիսը. Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի գործընկերներ, Այսօր «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի ունեցավ դաշինքի առաջնորդների՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսը։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք արձագանքեցին «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայության հրավերին, հավատարմագրվեցին և լուսաբանեցին այսօրվա հանդիպումը։ Միաժամանակ պետք է տեղեկացնեմ, որ իշխանության ակնհայտ ազդեցության տակ գտնվող Հանրային Հեռուստատեսությունը և Հանրային Ռադիոն հրավերը ստանալու, նույնիսկ հեռախոսազանգի միջոցով տեղեկացվելու պայմաններում չէին ներկայացել այսօրվա ասուլիսին և փաստացի հրաժարվել լուսաբանել այն։ Նշվածը նախընտրական քաղաքական գործընթացների համատեքստում գնահատում ենք կանխակալ վարքագիծ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ