«Իրատես»-ը գրում է․ Արցախում նախընտրական կրքերն այնքան թեժ չեն, որքան Հայաստանից են փորձում այդ ամենին սրություն հաղորդել: Մեր տեղեկություններով, Արցախում նախագահի ամենաընդունելի թեկնածուն Վիտալի Բալասանյանն է, ինչը Հայաստանի իշխանության վերնախավի սրտով չէ: Պատահական չէր, որ Երևանում, ինչպես Օսիպյանը կասեր, Բալասանյանը «անսպասելի» հայտնվեց ոստիկանության տեսադաշտում:
Մեր տեղեկություններով, Հայաստանի իշխանությունն ամեն ինչ փորձում է անել, որպեսզի Վիտալի Բալասանյանի ընտրվելու հնարավորությունները նվազեն, սակայն Արցախից վստահեցնում են, որ իրենք շատ ավելի լավ գիտեն` ինչն է իրենց համար լավ, ինչը` վատ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը