«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանից զենքի արտահանման ծավալները ավելացել են:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ նախորդ տարի Հայաստանից արտահանվել է մարտական տիպի զենք, ոչ հրացան, ատրճանակ, և 9307 դիրքի զենք՝ 240 հատ՝ 2017 թվականի 65 հատ ատրճանակի դիմաց, իսկ մաքսային արժեքը կազմել է 122 հազար դոլար:
Բացի այս, ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ ՀՀ-ից արտահանվել է նաև 895 կգ ռումբ, հրթիռ, փամփուշտ (2017 թվականի 57 կգ-ի դիմաց) 172 հազար մաքսային արժեքով: Պարզվում է՝ Հայաստանից զենք, ռումբ արտահանվում է դեպի Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա, Բոսնիա և Հերցեգովինա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը