««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ առաջիկայում հայաստանյան քաղաքական դաշտում կհայտնվի բավականին լուրջ ու հեռանկարային քաղաքական ուժ, որտեղ համախմբված կլինեն հիմնականում անսպասելի, բայց հանրության լայն զանգվածներին հայտնի դեմքեր:
Թերթը պարզել է, որ կուսակցությունը գաղափարական առումով լինելու է ավելի շատ ազգայնական նրբերանգներով, նաև որոշակի տոտալիտար սաղմեր ունեցող: Միանշանակ դժվար է ասել, թե հայաստանյան այսքան կուսակցությունների շարքում, որտեղ գաղափարական հոսանքների ու ուղղությունների պակաս չկա, ինչ խոսք է ասելու կամ ինչ դերակատարում կարող է ունենալ այս ուժը: Թերթի տեղեկություններով՝ այն հիմնականում իր գործունեությունը պատրաստվում է իրականացնել հանրության առավել ինտելեկտուալ սեգմենտի շրջանակներում, նաև կարևորվելու են մարզերի հետ աշխատանքները: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հնարավոր է՝ այս ուժը բավականին լուրջ հիմքեր ապահովի մինչև հերթական ընտրությունները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը