15 05 2019

Տեր-Պետրոսյանը հորդորել է ճնշել իշխանություններին․ «Ժողովուրդ»

Տեր-Պետրոսյանը հորդորել է ճնշել իշխանություններին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռևս 2008 թվականի փետրվարի 20-ին Հայաստանի նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանում մարդաշատ հանրահավաք էր անցկացրել: Ըստ տեղեկությունների` Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին Ազատության հրապարակում մասնակցել էր նույնքան մարդ, որքան փետրվարի 16-ի նրա նախընտրական վերջին հանրահավաքին: Փետրվարի 20-ի երթից հետո տեղի ունեցած հանրահավաքին Արամ Մանուկյանը, որը 1991 թվականին հռչակեց Հայաստանի անկախությունը, Լևոն Տեր-Պետրոսյանին հռչակել է Հայաստանի Հանրապետության նոր նախագահ:

Հենց այդ ժամանակ հանրահավաքի մասնակիցները պահանջում էին, որպեսզի արդեն այդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամμ կատարեն գործողություններ, որոնք կամրագրեն այն հաղթանակը, որը գողացվել է ժողովրդից: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը կանգնելու է մինչև վերջ, եթե անգամ իր կողքին ոչ ոք չմնա: Նա ասել է, որ ունեն գործողությունների հստակ ծրագիր, և վստահ է, որ հետևողական գործողություններով հասնելու են երկրում օրենքի իշխանության հաստատման: Բայց տարիներ հետո, ինչպես թերթն է գրում, պարզվում է` Լևոն Տեր-Պետրոսյանը «հրատապ մեսիջներ» է ուղարկել ԱՄՆ դեսպանատուն և նրանց այլ պահանջ ներկայացրել, իսկ հարթակում այլ պահանջներ է հնչեցրել:

Հրատապ մեսիջը, ըստ Վիկիլիքսի կողմից գաղտնազերծված փաստաթղթի, հետևյալն է. «Նախագահական թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը շտապ հանդիպում է խնդրել PolChief-ի հետ փետրվարի 21-ին: Էլեկտրոնային գաղտնազերծումների հնարավորությունները հաշվի առնելով` վերջինս PolChief-ին փոխանցել էր` ասելով ուղղակիորեն Լևոն Տեր-Պետրոսյանի հաղորդագրությունը»:

Թերթը ներկայացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրած նամակը ամբողջությամբ` առանց խմբագրման. «Մարդիկ զայրացած են: Նրանք մեզ մղում են նրան, որ դիմենք վճռական գործողությունների: Մենք ցանկանում ենք պահել շարժումը օրինական շրջանակի ներքո և հակված ենք շարունակել այդ ճանապարհով: Այնուամենայնիվ, այդկերպ վարվելը դժվար է թվում, որևէ պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Միակ ելքը երկրորդ փուլն է նախագահական ընտրություններում: Սա թույլ կտա պահպանել ժողովրդական շարժումը սահմանադրական սահմաններում: Մեր խնդրանքն է` ճնշում գործադրել իշխանությունների վրա գնալու այս ճանապարհով: Նաև ճնշում գործադրել նրանց վրա չխանգարելու մեր խաղաղ ցույցերին, երթերին, արշավներին: Նրանք ի վիճակի չեն լինի մերժել ձեր ճնշումը»:

Ըստ թերթի՝ ԱՄՆ-ն բավականին անտարբեր է եղել, ու իր մեկնաբանության մեջ, որ գրված է գաղտնազերծված փաստաթղթում, նշված է, որ ԱՄՆ-ն զերծ կմնա խառնվել Հայաստանի ներքին գործերին: Ըստ Վիկիլիքսի փաստաթղթի. «Մենք ցանկություն չունենք ներթափանցել ներքաղաքական իրավիճակ, բայց ակնհայտ է, որ Լևոն ՏերՊետրոսյանը ճիշտ այդ հույսն ունի: Ինչ հանրային հայտարարություն էլ որ անենք, հավանաμար այն կօգտագործվի մեկ կամ մյուս կողմից` հաստատելու արդյունքը կամ մեղադրելու: Մենք չենք տեսնում այլընտրանք նրան, որ պետք է շարունակենք օբյեկտիվ վերլուծություն կատարել մեր հանրային հայտարարություններում»:

Սոնա Գրիգորյան

«Ժողովուրդ» օրաթերթ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ