«Փաստ»-ը գրում է․ «Նախօրեին մեծ աղմուկ հանեց Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակին նվիրված հանդիպումից հրապարակված պաշտոնական լուսանկարը, որը տեղադրված էր ԵՄ պաշտոնական ֆեսյբուքյան էջերից մեկում և որը, ի դեպ, գովազդվում էր: Նկարը հեռացվեց միայն աղմուկից հետո:
Նկարում պարզ երևում է, որ ՀՀ վարչապետը շատ անհաջող դիրքում է կանգնած և ընդհանրապես չի երևում կադրում: Արարողակարգի և միջազգային հարաբերությունների մասնագետների կարծիքով՝ սա ուղղակի չէր կարող պատահական արվել, նման դեպքերում հաշվարկվում է ամեն ինչ, ամեն դետալ: Առավել ևս «չստացված» լուսանկարի պաշտոնական հրապարակումն ու գովազդումը պարզապես տարակուսանքի տեղիք են տալիս:
Փորձագետների կարծիքով՝ եվրոպական կողմը նման կերպ արձագանքել է այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանը, հասնելով Բրյուսել, չի մասնակցել հիմնական միջոցառումների քաղաքական մասին: Սակայն, անկախ դրդապատճառներից՝ շատ ավելի կարևոր է հայաստանյան պատասխանատուների պահվածքը: Խոսքը արարողակարգի ու տեղեկատվության պատասխանատուների մասին է: Ի վերջո, այստեղ խոսքը Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում, այլ մեր երկրին, մեր պետությանը ու վերջինիս հանդեպ «դրսի» վերաբերմունքին»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը