15 05 2019

Գերատեսչություններում իրարանցում է․«Հրապարակ»

Գերատեսչություններում իրարանցում է․«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կառավարության կառուցվածքի մասին օրենքի ընդունումից հետո գերատեսչություններում իրարանցում է։ Թեպետ, այսպես կոչված, սուպերնախարարությունների «մայր» նախարարությունների կոլեկտիվներին նախապես հանգստացրել են, թե իրենց միավորվող նախարարություններն են լուծարվելու, և նրանց աշխատակազմերից են լինելու հիմնական կրճատումները, օրինակ՝ կրթության և գիտության կամ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների աշխատակազմերը պահպանվելու են, մտածելու բան ունեն մշակույթի, սպորտի, գյուղնախարարությունների աշխատակազմերը, սակայն ԱԺ-ում կառուցվածքն ընդունվելուց հետո հայտարարել են, որ բոլոր նախարարությունների աշխատակազմերն էլ լուծարվելու են, և նորից նոր սուպերաշխատակազմ է ձևավորվելու։

Այս փաստը մեծ տագնապ ու վրդովմունք է առաջացրել համակարգերում։ Նախապես որոշվել է նաև, որ որևէ նախարարությունում փոխնախարարների թվի կրճատում չի լինի, սակայն այդ հարցում ևս մտափոխվել են, օրինակ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում երկուական փոխնախարար կլինեն կրթության և մշակույթի ոլորտում և մեկը՝ սպորտի, մինչդեռ կրթությունում երեքն էին, սպորտում՝ երկուսը։ Եվ ներքին մրցակցություն կա փոխնախարարների միջև, չի բացառվում, որ որոշ տեղերում էլ «դրսից» փոխնախարարներ բերվեն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ