«Փաստ»-ը գրում է «Արցախյան հակամարտության թեմայով իրադարձությունները, կարծես թե, միտում ունեն նոր հուն տեղափոխվելու: Բանն այն է, որ վերջին օրերին Ադրբեջանն ավելացրել է ջանքերը, ինչպես սահմանին, այնպես էլ դիվանագիտական ճակատում Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու իմաստով:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի՝ ներքին թեմաներով արհեստական խնդիրներ սրելը պայմանավորված է նրանով, որ Փաշինյանն արտաքին աշխարհին փորձում է համոզել, որ ներսում դեռևս լիքը խնդիրներ ու անելիքներ կան, և ինքը շատ զբաղված է դրանցով, իսկ արտաքին հարցերին՝ ՀՀ- ԵՄ, ՀՀ-Իրան, ՀՀ-Վրաստանն, ՀՀ-ՌԴ, Արցախի հարցով բանակցություններ, կկարողանա զբաղվել միայն այս ներքին հարցերը կարգավորելուց հետո»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը