09 05 2019

Ընդդիմության հաշվին «սեփական» նախաձեռնություններ՝ գործադիրից․ «Փաստ»

Ընդդիմության հաշվին «սեփական» նախաձեռնություններ՝ գործադիրից․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Փաշինյանի կառավարությունը հետաքրքիր մարտավարություն է ընտրել «օրենսդրական օրակարգը» հագեցնելու առումով: Նախ` ուղղակի փոփոխում են նախկինում ընդունված օրենքների որոշ դրույթներ` այդ կերպ արհեստականորեն ծանրաբեռնելով ԱԺ օրա­կարգերը: 

Մյուս կողմից՝ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ կա­ռավարությունից իշխանական խմբակցությանը հատուկ հանձնարություն է տրվել քննարկումների ժամանակ ելույթների ու հար­ցերի միջոցով «լրջացնել» յուրաքանչյուր թեմա, ինչի արդյունքում քառօրյայի նիստերը հագեցած են լինում, սակայն փոխարենը դառնում են ձանձրալի ու արհեստական: 

Եվ վերջապես, իշխա­նությունները մի հետաքրքիր տակտիկա են մշակել, ընդդիմադիր պատգամավորների լավ նախաձեռնություններին գործադիրում նախ բացասական եզրակացություն են տալիս, ուղարկում գլխադասային հանձնաժողով, որտեղ բավականին թիրախային քննա­դատվում են դրանք, ապա կարճ ժամանակ անց իրենք են նմանօ­րինակ, ուղղակի մի քիչ փոփոխված նախաձեռնություն դնում շրջանառության մեջ, որպեսզի ապացուցեն, որ իրենք նույնպես աշխատում են»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ