«Իրատես»-ը գրում է․ «Ժողովրդի իշխանության «ծառաները», պարզվում է, այնքան էլ ժողովրդինը չեն, երբ հերթը հասնում է ոչ յուրայիններին։ Սա արդեն նորություն չէ, բայց տարօրինակ է, որ նրանք ցանկություն չունեն հանդիպելու, զրուցելու նաև այն մարդկանց հետ, որոնք հստակ առաջարկություններով, ծրագրերով են ներկայանում։ Այդպիսի «ծառաներից» մեկն էլ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է։
«Նրան հասնելը շատ բարդ գործ է։ Բոլոր հարցերը հասնում են առավելագույնը փոխնախարարին»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԳ նախարարության աշխատակիցներից մեկը, հավելելով, որ փոխնախարարներն են որոշում` այս կամ այն մարդուն արժե՞ ընդունել, թե՞ ոչ, «ցրելն» իրենց պարագայում շատ լավ է ստացվում։
Փաստորեն, ոչ միայն խնդիրների լուծումից է խուսափում Արայիկ Հարությունյանը, այլև ոլորտի վերաբերյալ ծրագրեր, նախագծեր առաջարկող մարդկանց հետ հանդիպումից, գրեթե բոլոր հանդիպումներն անցնում են փոխնախարարների մակարդակով»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը