«Իրավունք»-ը գրում է․ «Երևանի ավագանին մայիսի 8-ին հանկարծ որոշել է արտահերթ նիստ գումարել, ընդ որում՝ այս անգամ ևս, նիստի օրը համընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ ասուլիսի հետ: «Պատահականություն է, դժվար թե», - կասեին ռուսները: Ի դեպ, ռուսների մասին նիստի օրակարգում է խնդրահարույց մի քանի հարց. Իրինա Ռոդնինայի անվան դպրոցի անվանափոխությունը, ինչպես նաև քաղաքապետի ու համայնքապետերի աշխատավարձերի բարձրացման հարցը:
Վերոնշյալին անդրադարձել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը՝ մասնավորապես նշելով. «Բոլոր նիստերը հիմնականում տեղի են ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգին համապատասխան ընտրված մի կարևոր օր՝ կամ վարչապետը մեծ ասուլիս է տալիս, կամ որևէ շատ կարևոր հանդիպման է լինում: Լավ դասավորում են, այդ օրերին դնում են ավագանու նիստերը, որպեսզի լրատվական օրակարգից քիչ, թե շատ դուրս մնան: Նույնը մայիսի 8-ն է՝ վարչապետը կրկին 1-ամյակի մեծ ասուլիս է տալիս, նույն օրը՝ մայիսի 8ին, ժամը 11:00-ին ավագանու նիստ է լինելու»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը