«Փաստ»-ը գրում է․ «Թեև ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Հայաստանում ծառայողական մեքենաների՝պադավատների թիվը աստղաբաշխական է, նոր իշխանությունները չեն շտապում կրճատել դրանց թիվը, ավելին՝ շարունակում են թարմացնել կառավարական ավտոպարկերը...
Կառավարական ստորաբաժանումներում ավտոմեքենաների մեծ թիվն առաջացնում է նաև պարտադիր ծախսեր, ասենք՝ ավտոմեքենաների ապահովագրությունը: Օրինակ՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը միայն «Ինգո Արմենիա» ընկերությունից այս տարվա ապրիլին ձեռք է բերել ավելի քան 800 000 դրամի ԱՊՊԱ ծառայություն: Գերատեսչությունները օգտվել են տարբեր ԱՊՊԱ ընկերությունների ծառայություններից, արդյունքում պետական գանձարանից միլիոնավոր դրամներ են ծախսվել միայն այս ծառայության գծով... Թվերի փոքրիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անգամ ամենափոքր գերատեսչություններում տասնյակ ավտոմեքենաներ են շահագործվում՝ դրանից բխող ֆինանսական կորուստներով...
Իսկ միգուցե վարչապետին հիշեցնեն երանելի ընդդիմադիր ժամանակների ելույթները... Թե հիմա կյանքը փոխվել է, իրենք կարող են շրջել «պադավատներով» ու «ախռաննիկներով»՝ պետության ծախսերով, իսկ մյուսներին պետք է փռել ասֆալտին կամ հանգիստ նստացնել... տեղները»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը