02 05 2019

Արտահանում ենք մեզ մոտ չաճող մերձարևադարձային մրգեր․ «Ժողովուրդ»

Արտահանում ենք մեզ մոտ չաճող մերձարևադարձային մրգեր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթե տարեցտարի ավելանում է Հայաստանից ծիրանի, խնձորի, սերկեւիլի, դեղձի ու սալորի արտահանման ծավալները, միանգամայն կարելի է տրամաբանական համարել: Ի վերջո, Հայաստանում այս մրգերի պակաս չկա:

Բայց, արի ու տես, Հայաստանը սկսել է արտահանել նաեւ մերձարեւադարձային մրգեր, որոնք, ի դեպ, այստեղ չեն աճում կամ դրանք աճեցվում են հատուկ պայմաններում ու բավական քիչ քանակությամբ: Պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե 2017թ. Հայաստանից արտահանվել է 124.3 տոննա արմավ, արքայախնձոր, ավոկադո, մանգո ու գուավա, ապա 2018թ. այդ թիվը հասել է 524 տոննայի: 2018թ. ՀՀ-ից արտահանվել է նաեւ 4.4 տոննա բանան, մինչդեռ նախորդ տարի բանան չի արտահանվել: Նկատենք, որ 2017թ. համեմատ 2018թ. ընթացքում ավելացել են նաեւ մերձարեւադարձային մրգերի ներկրման ծավալները»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ