01 05 2019

Փաշինյանի ազգականի կեղծ դիպլոմը ձեռակերտ է․ «Ժողովուրդ»

Փաշինյանի ազգականի կեղծ դիպլոմը ձեռակերտ է․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջա­նակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարու­թյան «Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ»-ի ինժեներ Մամիկոն Հովհաննիս­յանի նկատմամբ: 

Ինչպես հայտնի է, վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգր­քի 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաս­տաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծել): Մեզ հասած տեղեկությունների համա­ձայն՝ նախաքննական մարմինը պար­զել է, որ Մ. Հովհաննիսյանին այդ դիպ­լոմը ոչ թե որևէ բուհ է տվել, այլ ինքն է անձամբ սարքել այն՝ կեղծելով ու ներ­կայացնելով ՊՈԱԿ-ին աշխատանքի ընդունվելու համար: Նշենք, որ Մ. Հով­հաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ