01 05 2019

Մարտի 1-ի գործով մահացած պաշտոնյաների անուններ են հնչեցրել․ «Ժողովուրդ»

Մարտի 1-ի գործով մահացած պաշտոնյաների անուններ են հնչեցրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Այս օրերին «Մարտի 1»-ի գործով հարցաքննված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունք­ներին ծանոթանալիս մարդ իրոք հիասթափություն է ապրում:

Բանն այն է, որ շատերն իրենց ցուց­մունքներում այս կամ այն դրվագի վերաբերյալ պարբերաբար հնչեցրել են նախկին բարձրաստիճան այն պաշտոնյաների անունները, որոնք վաղուց մահացել են: Այլ կերպ ասած, այդպես փորձ է արվել ուղղակի և անուղղակի կերպով «Մարտի 1»-ի առանձին դրվագների մեղավորությունը բարդել հանգուցյալ պաշտոնյա­ների վրա՝ քաջ գիտակցելով, որ իրենց խոսքերը չեն հերքվի: 

Պատահական չէ, որ այս առումով ակնարկնե­րի պակաս չկա ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի, այն ժամանակ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի հասցեին: Բացի այդ, թիրախում է նաև պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյա­նը, որ արձակել էր 0038 հույժ գաղտնի հրամանը. նախկին նախարարը, որ հիմա հետախուզվում է, նաև ՌԴ քաղաքացիություն ունի, այժմ էլ ՌԴ-ում է: Եվ նրա անունը հնչեցնողները գիտակցում են, որ ՌԴ-ն չի հանձնի Մ. Հարությունյանին, այնպես որ՝ ամեն ինչ կարելի է բարդել այլոց վրա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ