17 11 2022

Փաշինյանի ցուցումով «ճրագով» մարդ են փնտրում, որ ցուցմունք կորզեն․ «Փաստ»

Փաշինյանի ցուցումով «ճրագով» մարդ են փնտրում, որ ցուցմունք կորզեն․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ) արգելված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` Հայաստանից ելքը: Երեկ նրան չէին թողել մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ԵԺԿ քաղաքական համաժողովին։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում տեղեկացրել են, որ երկրից դուրս գալ չի կարող, քանի որ «ինչ-որ գործով մեղադրյալ է»:

Խոսքն, ըստ երևույթին, մի քանի տարվա վաղեմությամբ «գործի» մասին է, ինչի վերաբերյալ ինքը՝ Աշոտյանը, օրերս խոսել էր: Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները Նիկոլ Փաշինյանի ցուցումով «ճրագով» մարդ են փնտրում, որ ցուցմունք կորզեն նրանցից, սակայն դեռևս նորմալ բան չեն կարողանում «պոկել»: 

Մեր աղբյուրը փոխանցում է, որ իրավապահ մարմիններին հանձնարարվել է առաջիկա հնարավոր կարճ ժամանակահատվածում քրեական վարույթների «շարք» սկսել դաշտում ակտիվ այլ ընդդիմադիրների նկատմամբ ևս։ Մենք տեղեկություն ունենք, որ ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում, և առաջիկայում մի քանի ընդդիմադիր գործիչների նկատմամբ նույնպես, ինչպես իրավաբաններն են նշում, կհնարեն ինչ-որ քրգործեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ