26 04 2019

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական «կիքսերը». «Փաստ»

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական «կիքսերը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ «Փաստ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները հնարավոր բոլոր լծակներն օգտագործում են, որ վար­չապետ Նիկոլ Փաշինյանի համար որևէ պաշտոնական այցի հրավեր ստանան ԱՄՆ-ից: Տեղեկությունն ինքնին տրամաբանական է, հատկապես, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ամերիկյան ուղղությու­նը, մեղմ ասած, արդյունավետ չէ:

Սակայն հայկական կողմի ցանկություննե­րը հազիվ թե իրականություն դառնան, եթե նկատի ունենանք այն ակնհայտ բացթողում­ները, որ մեր իշխանության ներկայացուցիչ­ները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ունենում են արտաքին քաղաքականությանը վերաբե­րող հարցազրույցներում:

Ահավասիկ, նախօ­րեին հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական ազդեցիկ «Նեզավիսիմայա գազետա»-ում: Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, խնդիր ունի Մոսկվայում վե­րականգնել իր հանդեպ վստահությունը, ինչի հետևանքով հայ-ռուսական հարաբերու­թյունների համատեքստում անդրադարձել է նաև հայ-ամերիկյան հարաբերություններին:

Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունը՝ Սիրիա մար­դասիրական առաքելություն ուղարկելու հետ կապված, ասել է, որ նախորդ իշխանություն­ներից որևէ մեկը նման քննադատության չէր ենթարկվել:

«Կա և հակառակը: Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես»,- ասել է Փաշինյա­նը:

Այնքան էլ պարզ չէ, թե ինչու է Հայաստա­նի վարչապետը նման պարզունակ հնարքով փորձել սիրաշահել Մոսկվային, մանավանդ, որ վերջինս, պատկերավոր ասած, վաղուց չի հավատում «արցունքներին»: Հետո՝ երբ նման ռևերանսները պարբերական բնույթ են կրում, Մոսկվայում ավելի մեծ կասկա­ծանքով են սկսում վերաբերվել Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականու­թյանը:

Հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջացել է խորքային ճգնաժամ, ինչը չհաղթահարվեց անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանը Սիրիա հումանիտար առաքելություն ուղար­կելու վիճահարույց որոշում կայացրեց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ