«Փաստ» թերթի տեղեկություններով` առաջիկայում լուրջ փոփոխություններ ու փոխատեղումներ են սպասվում ԱԳՆ-ում: Ըստ հավաստի աղբյուրների` առաջիկա ամիսների ընթացքում մի շարք երկրներում գործող դեսպաններ հրաժարական կտան, քանի որ այդ հարցի վերաբերյալ կա հստակ քաղաքական որոշում: Սա պայմանավորված է նրանով, որ իշխանությունները մի շարք հավատարմագրված դեսպանների համարում են «նախորդների կադրերը» կամ «ոչ պրոֆեսիոնալներ», փաստացի վստահության խնդիր կա` նրանց ուղղակի չեն վստահում և անընդհատ մեղադրում են արհեստական անգործության և սաբոտաժի մեջ:
Տեղեկություններ կան, որ վարչապետը ԱԳ նախարարից ցուցակ է պահանջել, որտեղ նշված կլինեն «անցանկալի» և ոչ «սվոյ» դեսպանների անունները:
Մեկ այլ հանձնարարություն Փաշինյանը տվել է թիմակիցներին, որպեսզի դաշտում հարմար թեկնածուներ փնտրեն` առաջիկայում սպասվող նշանակումների համար: Ըստ նույն աղբյուրների՝ դեսպանների թեկնածուների «քասթինգը» համակարգում է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ի դեպ, թերթի տեղեկություններով՝ ՀՀ դիվկորպուսի մի շարք հին ներկայացուցիչներ տարբեր առիթներով և նեղ շրջանակներում դժգոհություն են հայտնել, որ ԱԳՆ-ն ոչ մի կերպ չի համագործակցում, անգամ կարծիք չեն հարցնում որևէ լուրջ հարցի վերաբերյալ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը