«Ժողովուրդ»-ը գրում է․ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը ապրիլի 5-ին միակողմանի ամբողջությամբ լուծել է «Խոյանք» ընկերության հետ կնքած պայմանագիրը: Պատճառը «Խոյանք»-ի անպատասխանատու գործելաոճն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի և «Խոյանք»-ի միջև 2018 թվականի հունիսի 7-ին կնքվել էր պայմանագիր, որով ընկերությունը պետք է իրականացներ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի վրա տեղակայված հաղորդակցուղիների (էլեկտրական օդային գծեր, խմելու ջրատարեր, կապի մալուխներ և գազատարեր) տեղափոխման նախագծերի փոփոխությունների աշխատանքները:
Ավելին՝ «Խոյանք» ընկերությունը մինչև 2018 թվականի հուլիսի 7-ը պետք է կատարեր 3 մլն դրամ ընդհանուր գծով աշխատանքներ, սակայն սահմանված ժամանակահատվածում աշխատանքները չեն կատարվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Խոյանք»-ը պետք է տուգանք վճարի՝ ավելի քան 420 հազար դրամի չափով: Չի բացառվում, որ ընկերությունն իր անբարեխիղճ պահվածքի պատճառով հայտնվի նաև սև ցուցակում՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը