23 04 2019

Կարտոֆիլի վաճառքը նվազել է մոտ 10%-ով․ «Ժողովուրդ»

Կարտոֆիլի վաճառքը նվազել է մոտ 10%-ով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարի ՀՀ-ում նվազել են կարտոֆիլի ոչ միայն բերքի, այլև իրացման ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարի ունեցել ենք 22 հազար 100 հա կարտոֆիլի ցանքատարածություն, մինչդեռ 2017-ին այն կազմել է 25 հազար 300 հա: 2018թ. ընթացքում, 2017թ. համեմատ, 9.8 տոկոսով քիչ կարտոֆիլ է վաճառվել: «

Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կարտոֆիլի բերքի 39.2 տոկոսը վաճառվել է, 19.5-ը՝ օգտագործվել, իսկ 32.7 տոկոսը կազմել է տն­տեսությունում առկա մնացորդը: Ու մինչ գյուղացին ստացած բերքն իրացնելու խնդիրներ ունի, Հայաստանը, մյուս կողմից, կարտոֆիլ է ներկրում: Անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել 2 հազար 22 տոննա կարտոֆիլ, իսկ 2017-ին՝ 2 հազար 48 տոննա կարտոֆիլ:Այսինքն՝ ներքին շուկան հագեցվում է ներկրված կարտոֆիլով, իսկ տեղական կարտոֆիլն էլ մնում է հորերի մեջ: Մեծ ծախսեր կատարած գյուղացիները վնասներ են կրում և տարեց­տարի հրաժարվում են կարտոֆիլ մշակելուց»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ