19 04 2019

Ֆրակցիայի 3-ժամանոց նիստ․ իմքայլականներին ճնշե՞լ են․ «Հրապարակ»

Ֆրակցիայի 3-ժամանոց նիստ․ իմքայլականներին ճնշե՞լ են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տիկին Մակունց, կիրակի օրը ֆրակցիայի 3 ժամանոց նիստ եք արել, սակայն չեք հրապարակայնացրել․ ինչո՞ւ։ «Դա հերթական նիստ էր, մենք որեւէ պաշտոնյա չէինք հրավիրել․․․ Եթե Ձեզ ինչ-որ բան հետաքրքիր է, եւ այն հրապարակման ենթակա է, հարցրեք՝ կպատասխանեմ»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Մեզ պատմեցին, որ հանձնարարականներ են տրվել` ինչպես խոսել, ինչ խոսել, թեեւ երեքշաբթի ԱԺ-ում լեզվակռիվ եղավ։ «Եթե Ձեզ հետաքրքրում է, թե ֆրակցիայի նիստին ինչ հարցեր են արծարծվել, ապա դրանք առնչվել են արտաքին քաղաքականությանը։ Ընդգծվել է, որ մեր ուղենիշը պետք է լինի այն, ինչ ուղենշում է ԱԳ նախարարությունը։ Ինչ վերաբերում է երեքշաբթի օրը տեղի ունեցածին, ոչ մի վերահսկողությունից դուրս բան չի կատարվել՝ կրքերը կարող են բորբոքվել։

«Իմ քայլի» համար կարեւոր է բալանսավորված, կառուցողական աշխատանքը»: Չե՞ք «ճնշել» այդ օրը ձեր կուսակիցներին։ «Իհարկե` ոչ. կարեւորել ենք հանգամանքը, որ պատգամավորները պետք է բաց լինեն լրատվամիջոցների առաջ, միեւնույն ժամանակ խմբակցության անդամ լինելը ենթադրում է որոշակի կաղապարներ, եւ մենք՝ որպես խմբակցության անդամներ, չենք կարող գործել այնպես, ինչպես եթե լինեինք ազատ մարդիկ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ