19 04 2019

Ինչո՞ւ է պասիվացել Արսեն Թորոսյանը․ «Հրապարակ»

Ինչո՞ւ է պասիվացել Արսեն Թորոսյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո իր PR-ը դետալ-դետալ կառուցող նախարար Արսեն Թորոսյանը տեւական ժամանակ է՝ լռում է։ Ո՞ւր է նախարարը, ի՞նչ է «մտածում» կոռուպցիոն երեւույթների մասին, ասում են՝ այդ դեպքը միակը չի եղել։

«Փոխնախարարը գործել է առանց նրա գիտության, փորձել է նոր Հայաստանում աշխատել հին ձեւով, Թորոսյանն էլ գտնում է, որ ղալաթ է արել, թող պատասխան տա։ Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի այս օրերի պասիվացմանն ու բացակայությանը, նա վերջին շրջանում Հայաստանում շատ քիչ է լինում՝ այն պատճառով, որ զբաղված է Թաթուլ Հակոբյանին Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային համակարգող ընտրել տալու լուրջ լոբբինգով եւ ամեն ինչ անում է դրա համար»:

Թաթուլ Հակոբյանը նախկին «թալանչի» ռեժիմի ժամանակ եղել է առողջապահության փոխնախարար, ընդ որում, որքանով տեղեկացված ենք, ԱՀԿ-ի տարածաշրջանային կազմակերպությունն է զբաղվում իմունիզացիայի, այդ թվում եւ գարդասիլի խնդիրներով, լավ գրանտային ծրագրերի հեռանկա՞ր կարող է բացվել նրա ընտրությամբ։ «Դա Ձեր կարծիքն է, ինչ վերաբերում է Թաթուլ Հակոբյանին, ապա մի մոռացեք, որ նա բարձր պրոֆեսիոնալ է եւ այս պահին ԱՀԿ ներկայացուցիչն է Սլովակիայում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ