«Ժամանակ»-ը գրում է․ «Դեռևս հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանում ավիատոմսերը ավելի թանկ են, քան հարևան Վրաստանում, հայտարարեց, որ խնդիր կա ավիավառելիքի մատակարարման հետ, և հնարավոր է՝ այդ ոլորտում գոյություն ունի մենաշնորհ, որը իրենք պետք է պարզեն: Անցել է երեք ամիս, և ըստ ոլորտի մասնագետների՝ այս ընթացքում ոչինչ չի փոխվել, գները շարունակում են մնալ կայուն բարձր: Հնարավոր է, որ իշխանությունը այդպես էլ չի կարողանում գտնել, թե ով է մենաշնորհի տերը, որպեսզի ազատականացնի շուկան»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը