17 04 2019

Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում Փաշինյանին երկրի ղեկավարի աթոռ չհատկացրին. «Իրավունք»

Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում Փաշինյանին երկրի ղեկավարի աթոռ չհատկացրին. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է․ «Թերևս շատերը նկատած կլինեն, որ ԵԽԽՎ-ում իր ելույթից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատ­վիրակների հարցերին պա­տասխանում էր տեղից՝ մի շար­քում նստած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, իր մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի և մյուսների հետ: Ավելին՝ ամեն անգամ հարցին պատասխանելու հա­մար կանգնում էր ու նստում:

Մինչդեռ նախկինում թե´ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե´ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ամբիոնի մոտ հատուկ աթոռ էր հատ­կացվում երկրի ղեկավարներին, որտեղից էլ նստած պատասխանում էին ԵԽԽՎ-ական պատգամավորների հարցերին: Թե ինչով էր պայմանավորված, որ Փաշինյանին երկրի ղեկավարի համար նախատեսված աթոռ չհատկացվեց, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտա­կան հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանից:

- Պետք է ասեմ, որ դրա նախորդ օրը Վրաստանի վարչապետն է ելույթ ունեցել ԵԽԽՎ-ում և նույն ձևաչափի մեջ էր, այ­սինքն՝ նույն տեղում էր նստած: Կարծում եմ՝ այստեղ զուտ ԵԽԽՎ արարողակարդային հարցն է, որ նախագահների կամ երկրի գլուխների դեպքում մի ձևով են նստեցնում, վարչապետների դեպքում՝ այլ ձևով: Այնպես որ, սա զուտ արարողակարգային հարց է, և որքան հիշում եմ՝ վարչապետները ԵԽԽՎ-ում միշտ այդ ձևաչափով են պատասխանել:

Ինչ խոսք, առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծ­վել, թե արդարացումը տեղին է: Բայց, արի ու տես, որ Վրաստանին օրինակ բերելը հեչ տեղին չէր: Հիշեցնենք, որ մեր հարևան Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, կա ուղիղ ժողովր­դի քվեով ընտրվող նախագահ, իսկ մենք չունենք նման հնարա­վորություն: Ըստ էության, Վրաստանում նախագահին ավելի մեծ լիազորու­թյուններ են վերապահված, քան ՀՀ նախա­գահին: Հետևաբար, եթե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը կամ վարչապետի արարողակարգային բաժինը լավ բացատ­րեին, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ մեր երկի­րը ղեկավարում է վարչապետը, հավանաբար աթոռ կդնեին նաև Ն. Փաշինյանի հա­մար: Իսկ եթե, իմանալով հանդերձ, ԵԽԽՎ-ում որոշել են Ն. Փաշինյանին «հանգիստ նստեցնել» շարքային նախարարների աթո­ռին, առնվազն կարելի է եզրակացնել, որ եվրակառույցում մեր երկրի գլուխ, ինչպես նշում է Ռ. Ռուբինյանը, ընկալում են ՀՀ նա­խագահ Արմեն Սարգսյանին, այլ ոչ թե Փա­շինյանին: Իսկ հակառակ դեպքում՝ ստացվում է, որ հերթական անլիության հետևան­քով ԵԽԽՎ-ում այդպես էլ տեղը չբերեցին, թե ով էր ելույթ ունենում Հայաստանից՝ թավ­շյա իշխանափոխության և իր անձի մասին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք  «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ