17 04 2019

«Ոստիկանական գործ»-ը՝ պահանջված մասնագիտություն. «Ժամանակ»

«Ոստիկանական գործ»-ը՝ պահանջված մասնագիտություն. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Հայաստանի կառավա­րությունը պատրաստվում է ընդունել մի որոշում, որի նպատակը աշխատաշուկա­յում պահանջարկ ունեցող մասնագետներ պատրաստելուն օժանդակելն է: Համենայնդեպս, այդպես է գրված կառավարության որոշման նախագծի հիմնավորումնե­րում: Իսկ աշխատաշուկա­յում, պարզվում է, պահանջ­ված մասնագիտությունը «Ոստիկանական գործ»-ն է:

Կառավարությունը իր որոշմամբ գումար է հատկաց­նում, որ 200 հոգի անվճար կարողանա սովո­րել և տիրապետել այդ պա­հանջված գործին: Նախագ­ծից տեղեկանում ենք, որ Հայաստանում պակասել է տնտեսագետների և առող­ջապահական ոլորտի մաս­նագետների պահանջը, բայց ոստիկանների պահանջը աշխատաշուկայում շարու­նակում է բարձր մնալ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ