16 04 2019

Անկում հանքարդյունաբերության և էլեկտրաէներգիայի արտադրությունում․ «Ժողովուրդ»

Անկում հանքարդյունաբերության և էլեկտրաէներգիայի արտադրությունում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են 1.9 տոկոսով: Այս փաստն ուշագրավ է մեկ առումով. սովորաբար ՀՀ-ում արդյունաբերության աճը հնարավոր է եղել ապահովել հանքարդյունաբերության հաշվին, մինչդեռ այս տարի, ընդհակառակը, այս ոլորտում լուրջ անկում է գրանցվել՝ 7.3 տոկոսի չափով, պատճառը խոշոր հանքարդյունաբերող ընկերություն­ների գործունեության կասեցումն է:

Անկում է գրանցվել նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝  7 տոկոսի չափով: Ու, փաստորեն, նման պայմաններում, այնուամենայնիվ հնարավոր է եղել արդյունաբերա­կան աճ արձանագրել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հիմնական աճը արձանագրվել է մշակող արդյունաբերության հաշվին, մանածագործական արտադրությունը 36.1 տոկոս է ավելացել, կահույքի արտադ­րությունը՝ 25.2 տոկոս, սննդամթերքի արտադրությունը՝ 9.7 տոկոս, և այսպես շարունակ: Այլ կերպ ասած՝ Հա­յաստանում տնտեսական հեղափոխության համար, այնուամենայնիվ լավ նախադրյալներ կան»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ