««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին նշանակված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է: Այդ նիստում պետք է կատարվեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումը, այն է՝ զբաղեցրած պաշտոնից ազատել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին:
Սակայն իշխանություններին այդպես էլ չի հաջողվում հոգաբարձուների խորհրդում մեծամասնություն ստանալ, որովհետև անգամ կառավարության կողմից նշանակված խորհրդի անդամները հրաժարվում են կատարել ժողովրդի կողմից ընտրված վարչապետի հրապարակային հրահանգները:
Մասնավորապես՝ «Սինոփսիս» և «ՄՏՍ Արմենիա» ընկերությունների տնօրեններ Հովիկ Մուսայելյանը և Ռալֆ Յիրիկյանը, թեև մասնակցում են հոգաբարձուների խորհրդի նիստերին, սակայն բոյկոտում են քվեարկությունը՝ դրանով դժվարին կացության մեջ դնելով կառավարությանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը