«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանից նստեց գնացք և մեկնեց Գյումրի։ Նրան Գյումրու կայարանում «անակնկալ» էր սպասվում․ մարդկանց հոծ բազմություն, որոնք եկել էին ոչ այնքան երկրի ղեկավարին տեսնելու և ողջունելու, որքան իրենց խնդիրները ներկայացնելու։
Արդյունքն այն էր, որ նամակների տրցակը չէր տեղավորվում Փաշինյանի թիկնապահների ձեռքերում: Քաղաքի փողոցներով քայլելուց, ձկնաբուծարան, ռազմաբազա, օդանավակայան այցելելուց հետո նա վերադարձավ մայրաքաղաք։
«Գյումրի այցելելուց հետո վարչապետը, հավանաբար, բանաստեղծության փոխարեն ողբերգություն կգրի»,- կեսկատակ-կեսլուրջ ասում էին գյումրեցիները՝ ակնարկելով, որ Գյումրիից ստացած տպավորություններն էլ Փաշինյանը, ինչպես Ռանչպար գյուղ այցելությունից հետո արեց, չափածոյի է վերածելու»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը