05 04 2019

Դատավորների պարգևատրումները տեղ չեն հասել․ «Ժողովուրդ»

Դատավորների պարգևատրումները տեղ չեն հասել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգի աշխատակիցները փաստի առաջ են կանգնել: Օրենքով սահմանված կարգով` դատական համակարգին բյուջեից գումար է փոխանցվել աշխատակիցներին պարգեւավճար տալու համար, սակայն այն չեն կարող ըստ նպատակի օգտագործել:

Պատճառն այն է, որ այդ գումարը բաշխելու ընթացակարգ չկա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը չի հերքել այդ լուրերը` ասելով. «1 միլիարդ 845 միլիոն դրամ հատկացված է դատական համակարգին` ողջ անձնակազմին, պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ տողով առանձին:

Գումարը մինչ օրս չի օգտագործվել, որեւէ մեկը այդ տողից որեւէ դրամ պարգեւատրում չի ստացել, քանի որ տարեսկզբից ստացել եմ լիազոր մարմնի գրությունը, որ պետք է սահմանվի կարգ այդ գումարի բաշխման համար: Քանի կարգը սահմանված չէ, որոշել ենք ինքնագործունեությամբ չզբաղվել եւ սպասել այդ կարգի ընդունմանը կամ մշակմանը»: Իսկ փաստաթուղթը, ըստ Փոլադյանի, պետք է ընդունի ՀՀ կառավարությունը` հանձին ՀՀ ֆինանսների նախարարության»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ