«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ «Սասնա Ծռեր» կուսակցությունը որոշել է Արցախում անցնել «պլան Բ»-ին: Բանն այն է, որ իրենց ոչ շատ մեծ, բայց կայուն համախոհների մեծ մասը Հայաստանում է, իսկ Արցախում հնարավոր չի դառնում համակիրների կայուն բանակ ձևավորել: Ուստի նրանք տեղերում փորձում են ճշտել, թե ով կարող է միանալ ֆորսմաժորային վիճակներին, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը լինի:
Ըստ շրջանառվող լուրերի՝ «Սասնա Ծռերը» համարում է, որ անցած տարի ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն արդյունք էր առաջին հերթին ՊՊԾ գնդի գրավման ու, ըստ այդմ, իշխանությունների դիմադրողականության նվազեցման: Ուստի նրանք մտածում են իրականացնել այնպիսի քայլեր, որ հետագայում Արցախում իրենք տեր դառնան իշխանությանը, ու ոչ ոք չկարողանա, ի տարբերություն Հայաստանի, իրենցից «խլել» դափնիները»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը