04 04 2019

ԼՂ հարցով լուրջ բանակցություն չկա․ քաղաքագետ․ «168 Ժամ»

ԼՂ հարցով լուրջ բանակցություն չկա․ քաղաքագետ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «ԼՂ հակամարտության կարգավորման գործըն­թացի ողջ տրամաբանությունը՝ հանդիպումները, դրան հաջորդած դիվանագիտական ու ռազմա­կան ուղերձները, պարզապես արտահայտում են այն, թե որքան բարդ հակամարտություն է ԼՂ հիմնախնդիրը, և որքան տարբեր են կողմերի դիրքո­րոշումները միմյանցից»,- մեզ հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդ­րադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանն ու դրան հաջորդած հայտարարություններին:

Ըստ նրա՝ ինչպես նախկինում, այսօր ևս կողմերի միջև չկա հատման կետ: «Թերևս այդ կետն այսօր ստեղծվում է մթնոլորտ ձևավորելու անվան տակ, կողմերը, չունենալով քննարկման թեմա և անհրա­ժեշտ ձևաչափ, Արցախի մասնակցությամբ փոր­ձում են մթնոլորտ ձևավորել հետագա շփումների համար՝ չունենալով որևէ այլ ելք, քանի որ, եթե չեն բանակցում, հայտնի չէ, թե ինչ պետք է անեն, ուս­տի հանդիպել հարկավոր է: Բայց որպեսզի այդ հանդիպումներն արդյունք ունենան, պետք է դրանց, ըստ հայկական կողմի՝ միանա Արցախը, իսկ Ադրբեջանը դեմ է դրան:

Այսօր չկա լուրջ բա­նակցություն, ու քանի որ չկա, կողմերը նաև զսպող հայտարարություններ պետք է անեն, քանի որ հասկանում են, որ, եթե չկա լուրջ կարգավորման գործընթաց, ապա կարող են լինել միջադեպեր, ինչպես միշտ է պատահում: Դժվար է այս պարա­գայում խոսել դրական հեռանկարների մասին, քանի որ նույնիսկ իմ նշած ընդհանուր օրակարգը բարենպաստ մթնոլորտի տեսքով, այս զսպող հայ­տարարություններով խաթարվելու է կամ գուցե խաթարվի»,- ասել է նա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ