«Փաստ» թերթը գրում է. «Այսօր՝ ապրիլի 4-ին, Գերմանիայի Բունդեսթագը քննարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցը: «Փաստ» թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ-ից այդ հարցի քննարկմանը հրավիրվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ինչը համարվում է խիստ հատկանշական եւ բազմաշերտ ժեստ:
Փաստացի այս հրավերով եվրոպացիները նախ՝ ակնարկում են, որ այդ համաձայնագրի նախապատրաստումը եւ ստորագրումը նախորդ իշխանությունների անուրանալի լուման է եղել, եւ երկրորդ՝ հաստատում, որ ՀՀԿ-ականներն անցյալում լուրջ աշխատանք են կատարել:
Ըստ էության, Աշոտյանին հրավիրելով՝ գնահատական տալուց զատ շեշտադրում է արվում, որ անկախ արտախորհրդարանական կարգավիճակից՝ իրենք շարունակում են աշխատել ՀՀԿ-ականների հետ: Այստեղ, ըստ ամենայնի, մեծ նշանակություն է ունեցել նաեւ ՀՀԿ-ի՝ ԵԺԿ անդամ լինելու հանգամանքը, նաեւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի շրջանակներում ՀՀԿ-ի ծավալած համագործակցությունը:
Սակայն որոնք էլ լինեն հիմնական շարժառիթները, փաստն այն է, որ այսօրվա կարեւորագույն հարցի քննարկմանը ՀՀ-ն հրավիրված է ՀՀԿ-ի, մասնավորապես՝ Աշոտյանի դեմքով: Ի դեպ, թերթի տեղեկություններով, այդ քննարկմանը գործող ԱԺ-ից ոչ ոք չի հրավիրվել:
Դժվար է ասել՝ այս քայլով ներկայի ու ապագայի տեսակետից ինչ «ստավկաներ» է անում եվրոպական գերտերությունը, բայց, մեր աղբյուրների պնդմամբ, ՀՀԿ-ի ռեբրենդինգի համար «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը լուրջ աշխատանքներ է տանում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը