«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ քայլ կատարեց․ ներկայացավ դատարան՝ որպես վկա ցուցմունք տալու։ Խոսքն Արթուր Այվազյանին առաջադրված այն մեղադրանքի մասին է, որ նա «2017թ․ մարտի 31-ին «Ելք»-ի քարոզարշավի ժամանակ բռնություն է գործադրել դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը»:
Սակայն դատավարության մասնակիցները, իրականում, կաշկանդված էին վարչապետին հարցեր տալիս։ Ամբաստանյալն էլ ասել է, որ բազմաթիվ հարցեր ունի, սակայն դրանք չի հնչեցնի. «Սա իմ վերաբերյալ գործն է, և քաղաքական կեղտոտ խաղերի չեմ մասնակցելու, ես ձեռնպահ եմ մնում վարչապետին և վկային հարցեր տալուց»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը