««Ժողովուրդ» օրաթերթը երեկ վարորդներից ահազանգեր է ստացել, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, ապրիլի 1-ից անցել է բնական գազի կիլոգրամով վաճառքին: Դրա հետևանքով, սակայն, թանկացել է ավտոմեքենաների շահագործման համար նախատեսված սեղմված բնական գազը: Սովորաբար գազալիցքավորման աշտարակներում գազը կիլոգրամով է կշռվում, իսկ լիցքավորման կետերում վաճառվում է խորանարդ մետրով:
Մասնագետների պնդմամբ՝ եթե մեքենան լիցքավորվի խորանարդ մետրով բարձր ջերմաստիճանի դեպքում, այն ավելի մեծ ծավալով կլցվի, սակայն ավելի փոքր զանգվածով: Իսկ, ահա, կիլոգրամով փոխարինելու դեպքում այն, անկախ ծավալից, կհաշվարկվի կշռով: Կառավարությունն էլ վարորդների իրավունքները պաշտպանելու համար Հարկային օրենսգրքով սահմանել է, որ այսուհետ հեղուկ գազը վաճառվելու է կգ-ով, ինչի հետևանքով վարորդներին 1 կգ գազը շուրջ 40 տոկոսով ավելի թանկ է վաճառվում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը