02 04 2019

ԼՂ կոնֆլիկտն առանց պատերազմի հնարավոր չէ կարգավորել․ փորձագետ․ «168 Ժամ»

ԼՂ կոնֆլիկտն առանց պատերազմի հնարավոր չէ կարգավորել․ փորձագետ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Եթե հռետորաբանությունն այդքան սրվել է, իսկ այս որակումնե­րը նշանակում են, որ սրվել է, նշանակում է և ակնհայտ է, որ Վիեննայում որևէ հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարնե­րը չեն պայմանավորվել, ինչը ես բնական եմ համարում: Ես բազ­միցս պնդել եմ, թե չեմ հասկանում՝ ինչի շուրջ կարող են պայմանա­վորվածություններ ձեռք բերել ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարները՝ հաշվի առնելով նրանց լիովին իրարամերժ դիրքորոշումները հա­կամարտության կարգավորման գործընթացի, կոմպրոմիսների վե­րաբերյալ:

Ես որևէ լուրջ ակնկալիք չունեի տեղի ունեցած հանդի­պումից, թեև շատ էր քննարկվում այդ հանդիպման հարցը: Բայց դրա դրական արդյունքների համար հիմքեր չկային, դա տեսանելի էր նաև հայտարարություններից: Ինչպես երևում է, հերթական ան­գամ նրանք չեն պայմանավորվել, որի հետևանքով հայկական կող­մի հռետորաբանությունն է փոխվել»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայի քաղաքական և ռազմա­կան վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փոր­ձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հայտարարություններին: 

Նա կարծիք է հայտնել, որ առանց պատերազմի հնարավոր չէ այս հակամարտությունը կարգավորել: «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դրանից խուսափել».- ասել է նա՝ հավելելով, թե միայն դժվարանում է ասել երբ կլինի պատերազմը: «Եթե կողմերի դիրքորոշումներն իրարա­մերժ են, իսկ դրանք իրարամերժ են, ինչպե՞ս կարող է լինել կոմպրոմիս, որն անհրաժեշտ է այս հակամարտությունը կարգավորելու համար: Այստեղ կարող է լինել միայն կողմերից մեկի անխոս կապիտուլյացիա, իսկ ես չգիտեմ, թե որ կողմը և ինչու պետք է կա­պիտուլյացվի առանց պատերազմի, կապիտուլյացիա կարող է տե­ղի ունենալ ևս մեկ պատերազմի հետևանքով»,- ասել է նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ