Հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը: Նա գրել է․
«Վիեննա. «տաք հետքերով»
Հանդիպման փաստը և համանախագահների գնահատականը, որ անցել է դրական և կառուցողական մթնոլորտում ողջունելի է: Բանակցությունները շարունակվում են, ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան…
Դրական միտումներ. փաստորեն արդեն կա գործընթաց և գործընթացի առումով ինչ-ինչ դրական էլեմենտներ երևում են կապված ձևավորվելիք- ձևավորվող մթնոլորտի հետ, կապված հումանիտար խնդիրների հետ և այլն:
Սակայն Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. անկախ ինչպիսին կլինեն մեկնաբանությունները` ուղղակի հղումը վերացավ:
Քիչ չեն նաև հարցերը.
1. Փաշինյանին հաջողվե՞ց բանակցել միայն Հայաստանի անունից:
2. Որևէ բառ կամ խոսք եղա՞վ Ղարաբաղի` բանակցությունների սեղան լիարժեք վերադարձի մասին:
3. Կարելի՞ է արդյոք ասել, որ Փաշինյանը բավարարված է բանակցությունների սեղանին առկա սկզբունքների և տարրերի պարզաբանմամբ: Այս հարցը դիտվում է փակվա՞ծ:
4. Արդյոք բանակցությունների արդյունքները Ալիևը կգնահատի նու՞յն ձևով, ինչ Փաշինյանը: Նախնական գնահատականն արդեն շրջանառվում է, էլ ավելի մեծացնելով հարցերի քանակը...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը