27 03 2019

Իրինա Ռոդնինան՝ Երևանում իր անունը կրող դպրոցի վերանվանման մասին

Իրինա Ռոդնինան՝ Երևանում իր անունը կրող դպրոցի վերանվանման մասին

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, եռակի օլիմպիական չմպիոն Իրինա Ռոդնինան մեկնաբանել է Երևանում իր անունը կրող գեղասահքի դպրոցի վերանվանման հարցը։ Այս մասին գրում է ՌուսԱրմինֆո-ն։

Իրինա Ռոդնինայի կարծիքով՝ ինքը չի մասնացել Ադրբեջանում հակահայկական ակցիայի: Նա ասել է, որ ինքը մասնակցել է երթի, որը նվիրված է եղել մոտ 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությանը՝ հավելելով, որ դա որևէ մեկի դեմ չի եղել։

«Մենք ընդհանրապես ընկերություն չենք անում ինչ-որ մեկի հետ ինչ-որ մեկի դեմ: Մեզ համար Հայաստանն ու հայերը, ինչպես նաև Ադրբեջանն ու ադրբեջանցիները երկրներ ու մարդիկ են, որոնք ժամանակին  ԽՍՀՄ մաս են կազմել »,-ասել է Ռոդնինան:

Ռոդնինան հավելել է, որ իր անունը կրում է ոչ թե դպրոցը, այլ սահադաշտը, որը կառուցվել է ռուսական փողերով․ «Նրանց իրավունքն է, ինչ ուզում են, թող անեն»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ  ԱԺ որոշ պատգամավորներ առաջարկում են Երևանի ավագանուն փոխել դեռևս 2015թ. ընդունված որոշումը, ըստ որի՝ Երևանի գեղասահքի դպրոցն անվանակոչվել էր ռուս հայտնի գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի անունով: Սրա պատճառը Ռոդնինայի այցն էր Բաքու և նրա տված սրտաճմլիկ հարցազրույցը հայերի կողմից իբրև թե իրագործված վայրագությունների մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ