«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ օրերս ՏԿԶ նախարարությունում տեղի է ունեցել փակ քննարկում, որտեղ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հրահանգավորել է իրենց մարզերում ուժեղացնել քաղաքական դիրքերը՝ համայնքապետներին առավելագույնս ենթարկելով իրենց:
Պապիկյանն ասել է, որ սա կոնկրետ վարչապետի հանձնարարականն է, որպեսզի ՔՊ թիմը տարածքներում լինի գերակտիվ ու գերկենտրոնացված:
Ըստ այդմ, մարզպետներին հանձնարարվել է, որ հատկապես այն համայնքներում, որտեղ մայիս-հունիս ամիսներին ՏԻՄ ընտրություններ են սպասվում, լինեն առավել ուշադիր և անձամբ զբաղվեն քարոզարշավով:
Մարզպետներն իրենց մարզերում պետք է օրինակ վերցնեն Փաշինյանից և իրենց անմիջական ներկայությամբ ու ելույթներով աջակցեն «լյուբիմչիկ» թեկնածուներին»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը