«Ժողովուրդ»-ը գրում է․ «Օրերս հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Այնուհետեւ երթ էին արել՝ իրենց հավատարմությունը քրեական աշխարհին հայտնելով: Սակայն մարտի 17-ին նրանք տեղափոխվել էին Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ՝ առաջնագիծ:
Գրանցված միջադեպի մասով քննություն է ընթանում: «Ժողովուրդ» օրաթերթին այս միջադեպի առնչությամբ տարվող քննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ իրականում այս միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ զորամասի հրամկազմը պարզել է, թե ինչպես են զինվորները զորամասի ծաղկամանում կանեփ աճեցրել: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հասել են այն կծիկին, որ զորամասում իրենց սեփական վարքն ու բարքը դնել ցանկացող զինվորների մեջ եղել է նաև գեներալի որդի: Թե ով է այդ գեներալը, առայժմ չենք հանրայնացնում՝ նախաքննությանը չխոչընդոտելու մտավախությամբ պայմանավորված»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը