23 03 2019

Գազի գինը ՀՀ-ՌԴ հարաբերությունների մա­կարդակի ցուցիչն է. տնտեսագետ․ «168 Ժամ»

Գազի գինը ՀՀ-ՌԴ հարաբերությունների մա­կարդակի ցուցիչն է. տնտեսագետ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ռուսական կողմը և´ պաշտոնական, և´, վստահաբար, ոչ պաշտոնական հանդիպումների, ոչ պաշտոնական խողովակների միջոցով ՀՀ կառավա­րությանը հասկացրել է, որ գազի այն գինը, որ Հայաստանը մշտապես ստացել է և ներկայումս էլ ստանում է, ամենաէժաններից է, այն բարձրա­ցումը, որը տեղի ունեցավ, չնչին է և կարող է փոխհատուցվել Հայաստա­նում գոյություն ունեցող ընկերության կողմից, ինչն էլ հիմա տեղի է ունե­նում: Ես մշտապես ասել եմ, որ «Գազպրոմն» այդ ավելացված գինը չեզո­քացնելու համար կդիտարկի հնարավոր մեխանիզմներ, և ներկայումս, ինչ­պես հասկանում եմ, այն փուլն է, երբ կողմերից յուրաքանչյուրը փորձում է խնդիրն ուղարկել մյուսի «դարպաս»: Խոսքը թե´ Հայաստանի, թե´ ՌԴ-ի մա­սին է»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս տնտեսագետ Կոնստան­տին Սիմոնովը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցու­թյուններին:

Նա նշել է, որ տարիներ շարունակ խոսվում էր ուռճացված ծախսերի, սահմանին կրկնակի ավելացվող գնի, դրա պատճառների մա­սին. հետևաբար՝ խնդիր կա նաև այս հարցում. «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի և ավելացվող գնի խելամտության հարցը երկկողմ քննարկում­ների թեմա պետք է լինի:

Միաժամանակ նա անդրադարձել է խնդրի քա­ղաքական կողմին՝ ասելով, որ այս ամենում կա նաև քաղաքական և աշխարհաքաղաքական բաղադրիչ, և գազի գինը, դրա իջեցման-բարձրացման շուրջ երկխոսությունը ՌԴ-ի գործընկերային հարաբերությունների մա­կարդակի ցուցիչն են:

«Գաղտնիք չէ նաև, որ այսօր հայ-ռուսական հարա­բերություններում չի ավարտվել ադապտացիոն փուլը, սա մի փուլ է, երբ կողմերը դեռ փորձում են հասկանալ միմյանց, խնդիրները հստակեցնել, լուծել դրանք, կամ հասկանալ այդ հարցում մյուս կողմի դիրքորոշումը:

Իմ տպավորությամբ՝ նման փուլ է, դա չի ավարտվել, և սա որոշակի ազդեցու­թյուն ունի նաև գազային բանակցությունների վրա:

Կարծում եմ՝ քաղաքա­կան երկխոսության հստակեցմանը զուգահեռ՝ գազային բանակցություն­ներում ևս հստակություն կլինի, և ըստ դրա՝ գազի գինը չի փոխվի կամ կբարձրանա: Երկու սցենարն էլ հնարավոր եմ համարում»,- ասել է նա»,:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ