Գազի գինը չի փոխվի։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Փոխարժեքը մեկ գործոնն է, որն ազդում է այդ սակագնի ձեւավորման վրա։ Իհարկե, փոխարժեքը դրական է ազդել, բայց չմոռանանք, որ մեր սպառման 70%-ն արդեն օգտվում է փոխարժեքի նվազեցումից, որովհետեւ միայն բնակչության համար է, որ սահմանված է դրամային սակագին, իսկ մնացած 70%-ի դեպքում՝ փոխարժեքի հետ սահմանված բանաձեւ է գործում, եւ արդեն իսկ իրենց բացարձակ վճարումները ամսական նվազելու են»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը