«Ժամանակ»-ը գրում է․ «Կառավարությունը հաստատ որոշել է գնալ սուպերնախարարությունների ձևավորման ճանապարհով: Այս ծրագրի շրջանակում կառավարությունը ցանկանում է Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունից վերցնել Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական փորձաքննությունների կենտրոն ՊՈԱԿ-ը և հանձնել Գյուղատնտեսության նախարարությանը:
Իսկ քանի որ այս նախարարությունն էլ իր հերթին միացվում է Էկոնոմիկայի նախարարությանը, ապա պարզ է, թե որտեղ է հայտնվում այդ ՊՈԱԿ-ը և ինչ կապ ունի վերոնշյալ նախարարության հետ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը